Հայաստանում ՌԴ ԶՈւ բազայի հետախույզները վարժանքներ են անկացնում «Փամբակում»

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախույզները հայաստանյան «Փամբակ» զորավարժարանում 100 կմ երթից հետո անցել են լեռնային վարժանքների, որոնց ներգրավված է 300 զինծառայող։ Վարժանքները տևելու են մինչև օգոստոսի կեսերը։

Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզների վարժանքները Հայաստանի «Փամբակ» զորավարժարանում (արխիվ)

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզների վարժանքները Հայաստանի «Փամբակ» զորավարժարանում (արխիվ)

Վարժանքների ընթացքում զինծառայողները կսովորեն հաղթահարել լեռնազանգվածներ և լեռնային տարածքում կողմնորոշվել նավիգացիոն սարքերի, քարտեզի և կոմնացույցի միջոցով:

Հետախույզների պարապմունքների ընթացքում հատուկ վարժանքներ կանցկացվեն «հետախուզի արահետներում»՝ պայմանական հակառակորդի որոնման և ձերբակալման ընթացքում ժամանակակից ռատիոտեխնիկական համալիրների և անձայն զենքերի օգտագործմամբ: Պատրաստության կարևոր փուլերից է կրակային պատրաստությունը:

Հետախույզների վարժանքներին ներգրավված են նաև «Տախիոն», «Նավոդչիկ-2», «Օրլան-10» անօդաչու թռչող սարքեր ՝ հաշվարկներ կատարելու, ինչպես պայմանական հակառակորդի հետախուզության, այնպես էլ ստորաբաժանումների գործողություններին հետևելու համար:

One response to “Հայաստանում ՌԴ ԶՈւ բազայի հետախույզները վարժանքներ են անկացնում «Փամբակում»

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *