Հայտնի են Տանկային բիաթլոնի առաջին փուլում Հայաստանի ելույթների օրերը և մրցակիցները

Ռուսաստանում հուլիսի վերջին մեկնարկող «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի առաջին փուլում՝ «Անհատական մրցավազքում», Հայաստանի երեք տանկային անձնակազմերը հանդես կգան հուլիսի 30-ին, օգոստոսի 1-ին և 5-ին: Այդ օրերին Հայաստանցի տանկիստների մրցակիցներ կլինեն հետևյալ երկրների ներկայացուցիչները.

Հուլիսի 30 Օգոստոսի 1 Օգոստոսի 5
Մոնղոլիա Նիկարագուա Մոնղոլիա
Քուվեյթ Բելառուս Հնդկաստան
Հայաստան Հայաստան Հայաստան
Ղազախստան

«Տանկային բիաթլոնին» մասնակցում է 17 երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը, Իրանը, Ղասախստանը և Բելառուսը: Երկրներից յուրաքանչյուրը ներկայացրել է չորսական տանկային անձնակազմ, որոնցից երեքը՝ հիմնական, մեկը՝ պահեստային, բոլորը միասին կազմում են 12 մարդ:

Անձնակազմի մեջ է մտնում նաև առանձին հրամանատարը, 2 մարզիչ, տեխնիկական սպասարկման բաժնի 6 մասնագետ:

Առաջին փուլում՝ անհատական մրցույթի ժամանակ, տանկերը անցնելու են 3-ական շրջան՝ խոչընդոտներ հաղթահարելով.

  • Առաջին շրջանում հրաձգություն թնդանոցով (թիրախ՝ «տանկ»)
  • Երկրորդ շրջանում հրաձգություն զենիթային գնդացիրով (թիրախը՝ «ուղղաթիռ»)
  • Երրորդ շրջանում հրաձգություն ՊԿՏ զույգված գնդացիներով (թիրախը՝ «նռնականետորդ»)

Առաջին փուլի արգելքներից են արգելափակոցի և մանևրումի հատվածամասը, ծանծաղուտը, հակատանկային խրամը, զառիվերը, սարալանջը և այլն:

Տանկային անձնակազմերը մրցելու են ռուսաստանյան կողմի տրամադրած Տ-72Բ3 տանկերով, քանի որ այդ տանկերից առկա են բոլոր երկրների սպառազինության մեջ, ու անձնակազմերը ծանոթ են դրանց: Չինաստանը և Բելառուսը ներկայանալու են սեփական տանկերով:

Հայաստանի հարևաններից Իրանը և Ադրբեջանն առաջին անգամ են մասնակցելու տանկային բիաթլոնին, և նրանց մրցակիցներն են.

Հուլիսի 31 Օգոստոսի 2 Օգոստոսի 6
Վենեսուելա Սերբիա ԴՈՍԱԱՖ (ՌԴ)
Զիմբաբվե ԴՈՍԱԱՖ (ՌԴ) Տաջիկստան
Տաջիկստան Տաջիկստան Ադրբեջան
Ադրբեջան Ադրբեջան
Օգոստոսի 3 Օգոստոսի 5 Օգոստոսի 7
Սերբիա Մոնղոլիա Զիմբաբվե
Բելառուս ԴՈՍԱԱՖ (ՌԴ) Իրան
Իրան Իրան Չինաստան
Տաջիկստան Չինաստան

Մրցույթն անցկացվելու Ռուսաստանում՝ Մոսկվայի մոտ՝ Ալաբինո զորավարժարանում։ Այն բաղկացած է երեք փուլից.

  • «Անհատական մրցավազք»
  • «Էստաֆետ-կիսաեզրափակիչ»
  • «Էստաֆետ-եզրափակիչ»

Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոնը»  անցկացվում է  «բանակային միջազգային խաղերի»  շրջանակներում: Վերջինս անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում՝ տանկային բիաթլոնը, առանձին անցկացվում էին նաև մինչ այդ: «Տանկային բիաթլոնի» մասին մանրամասն այստեղ:

Ինչ վերաբերում է «Բանակային միջազգային խաղերին», ապա դրանք  այս տարի կանցկացվեն հուլիսի 30-ից օգոստոսի  13-ը նախաձեռնող երկիր Ռուսաստանում, իսկ որոշ մրցույթներ էլ՝ Ղազախստանում: Խաղերի ընթացքում անցկացվելու է առաջնություն 23 մրցաձևից:

Հիշեցնենք, որ «Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21  մասնակից, այդ թվում նաև Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը:  Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:

One response to “Հայտնի են Տանկային բիաթլոնի առաջին փուլում Հայաստանի ելույթների օրերը և մրցակիցները

  1. Pingback: Սև և Կասպից ծովերում մեկնարկել է «Ծովային գավաթ-2016» մրցույթը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *