Հետախույզների մրցույթում Հայաստանը կմրցի Ռուսաստանի և Չինաստանի հետ

Հայաստանը Զիմբաբվեի, Ղազախստանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ կմրցի «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթի շրջանակներում: Այսօր՝ հուլիսի 26-ին, 4 երկրների թիմերը Նովոսիբիրսկում սկսել են խոչընդոտների ճիշտ հաղթահարման առաջին պարապմունքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Զինվորական հետախուզության գերազանցիկները-2015»

«Զինվորական հետախուզության գերազանցիկները-2015»

«Զինվորական հետախուզության գերազանցիկները» կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը Նովոսիբիրսկում: Այն բաղկացած է հինգ փուլից.

  1. Դեսանտավորում, երթ
  2. Մեխանիկ-վարորդների մրցույթ
  3. «Հետախույզի արահետի» հաղթահարում
  4. Հրաձգություն
  5. Հետախուզական ջոկի ելքը հավաքատեղի՝ առաջադրանքների կատարումից հետո

Մրցույթին թիմերը մասնակցելու են ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Մի-8 բեռնատար ուղղաթիռներով: Տեխնիկայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մասնակից բոլոր երկների սպառազինությունում առկա են այդ զինատեսակները:

Գլխավոր փորձությունը մասնակիցների համար «Հետախույզի արահետն» է, որի ընթացքում թիմերը ժամանակահատվածում պետք է հաղթահարեն ավելի քան 20 խոչընդոտ:

5 երկրների թիմերից յուրաքանչյուրը կազմված է 21 մարդուց. 

  • Պատվիրակության ղեկավար
  • Թիմի կապիտան
  • Հետախուզական ջոկ – 10 մարդ
  • Պահեստային զինծառայողների – 2 մարդ
  • Մարզչական թիմ – 2 մարդ
  • Սպասարկող անձնակազմ (բժիշկ, թարգմանիչ, ԶԼՄ ներկայացուցիչ) – 3 մարդ
  • Տեխնիկական ապահովման խումբ – 2 մարդ

Նշենք, որ մրցույթին պատրաստվելու համար հայկական զորախումբը հուլիս ամսին արդեն սկսել էր վարժանքները Սևանում:

ԲՄՊ-2 ՀՄՄ-ով մարզումները Սևանա լճում

ԲՄՊ-2 ՀՄՄ-ով մարզումները Սևանա լճում

Հայաստանը «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթից բացի նաև մասնակցում է նաև «Տանկային բիաթլոնին», որտեղ Հայաստանի մրցակից են 17 երկրներ, այդ թվում Ադրբեջանը և Իրանը:

Ավելացնենք, որ «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթը անցկացվում է «Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում: Վերջինս անցկացվում է 2015 թվականից:

«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21  մասնակից, այդ թվում Ադրբեջանը, Իրանը, Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը: Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:

One response to “Հետախույզների մրցույթում Հայաստանը կմրցի Ռուսաստանի և Չինաստանի հետ

  1. Pingback: Հայտնի են Հայաստանի մրցակիցները «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *