2009-2016 թթ. Աֆղանստանում սպանվել է 22,941 քաղաքացիական. ՄԱԿ

Այսօր՝ հուլիսի 25-ին, հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս Աֆղանստանում 2009 թվականից սկսած քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ թիվը: Միայն այս տարվա առաջին վեց ամիսներին 5166 քաղաքացի է զոհվել, որից մեկ երրորդը երեխաներ:

2009 թվականի հունվարի մեկից մինչև 2016-ի հունիսի 30-ը  ՄԱԿ-ի հաշվարկներով տուժած քաղաքացիների թիվը հասել է 63,934-ի. 22,941 մահվան դեպք, 40,933 վիրավորում:

2009 հունվարից 2016 հունիս ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում քաղաքացիականների շրջանում զոհվածների և վիրավորվածների թվերը՝ ըստ ՄԱԿ զեկույցի

2009 հունվարից 2016 հունիս ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում քաղաքացիականների շրջանում զոհվածների և վիրավորվածների թվերը՝ ըստ ՄԱԿ զեկույցի

Այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է քաղաքացիական անձանց 1601 մահվան դեպք և 3565 վիրավորման:  Սա 2015 թվականի առաջին վեց ամիսների տվյալների համեմատ 4 տոկոս շատ է, և ամենաբարձր ցուցանիշն է 2009 թվականից:

Շարունակվող քաղաքացիական պատերազմը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների հարձակումները, կատարելոգործվող պայթուցիկ սարքերը առաջ են բերում մեծ թվով զոհեր քաղաքացիներ շրջանում: Երեխաների մահվան թվի 85 %-ը պայթուցիկ սարքավորումների հետևանքով են: Զեկույցում նշված է, որ երեխանի մահացության դեպքերի մեծ թիվը այդ սարքավորումների հետ խաղալիս է առաջանում:

2016-ին 157,987 աֆղանստանցի է տեղահանվել, որը 10 %-ով ավել է անցած տարվա համեմատ: Սա բերում է հակամարտության ընթացքում 1,2 միլիոն աֆղանի ներքին տեղահանումների:

Նշենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղական անվտանգային կառույցներին օժանդակում և մարզում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք օրեր առաջ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշեցին, որ իրենց «Վճռական աջակցություն» առաքելությունը շարունակելու են նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանի ուժայիններին ֆինանսավորումը շարունակելու են մինչև 2020թ.:

«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 131 խաղաղապահ զինծառայողներով:

One response to “2009-2016 թթ. Աֆղանստանում սպանվել է 22,941 քաղաքացիական. ՄԱԿ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *