ՌԴ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անում Հայաստանում

Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայ հետախուզական ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող դաշտային ելքի է մասնակցում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում: Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի հետախույզները լեռնագնացության վարժանքներ են անցկացնում. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի հետախույզները լեռնագնացության վարժանքներ են անցկացնում. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության (արխիվ)

Վարժանքներին ներգրավված է նաև մոտ 100 միավոր տեխնիկա, ինչպես նաև «Տախիոն», «Նավոդչիկ-2», «Օրլան-10» անօդաչու թռչող սարքեր, գիշերային տեսանելիության սարքեր և անաղմուկ կրակող հատուկ հրաձգային զենքեր:

Դաշտային ելքի ընթացքում ռուսաստանցի զինծառայողները կատարելագործելու են պայմանական թշնամու թիկունքում գործելու ունակությունները, ստանալու են ձեռնամարտի, քողարկման և ականապատման հմտություններ:

Դաշտային ելքի ժամանակ անցկացվելու են նաև լեռնային պատրաստության և գետանցման դասընթացներ, որոնց ընթացքում զինծառայողները խոչընդոտները հաղթահարելու են ամբողջ հանդերձանքով, խմբի կազմում:

Վարժանքի վերջում էլ հետախուզական ստորաբաժանումների զինծառայողներն անցկացնելու են 100 կմ-անոց երթ և մարտական կրակով մարտավարամասնագիտական զորավարժություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *