Հուլիսի 23-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Հուլիսի 23-ին` ժամը 00:10-ի սահմաններում, հակառակորդի կրակոցներից ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

Ընդհանուր առմամբ, հուլիսի լույս 23-ի Արցախի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է 18 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 43 անգամ:

3 responses to “Հուլիսի 23-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Հուլիսի 23-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *