ՊՆ խոսնակ․ Մովսեսի ուղղությամբ կրակոցները եղել են անկանոն, հայկական զինուժը չի պատասխանել

Նախօրեին Ադրբեջանի զինուժը կրակել է Տավուշի Մովսես գյուղի ուղղությամբ, հայկական կողմից տուժողներ չեն եղել։ Հայկական զինուժը պատասխան կրակ չի բացել, քանի որ թշնամու կրակողները եղել են անկանոն։ Այս մասին տեղեկությունները Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ խոսնակը նաև տեղեկացրեց, որ գիշերվա ընթացքում նույնպես եղել են կրակոցներ, սակայն դրանք քիչ են եղել, և ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է եղել։

Ավելի վաղ ՊԲ կայքը հայտնել էր, որ ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այս գիշերվա ընթացքում Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ նույնպես եղել են կրակոցներ, ինչին հայկական կողմը չի պատասխանել։

2 responses to “ՊՆ խոսնակ․ Մովսեսի ուղղությամբ կրակոցները եղել են անկանոն, հայկական զինուժը չի պատասխանել

  1. Pingback: ԱՄՆ Սենատի ԶՈւ կոմիտեի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *