ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսը ամփոփել է երկրորդ եռամսյակը

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկորդ եռամսյակի արդյունքները: Ամփոփման ընթացքում քննարկվել են դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

 ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի երկրորդ եռամսյակի ամփոփումը

ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի երկրորդ եռամսյակի ամփոփումը

Զեկուցումներում  հաշվետվություն է ներկայացվել 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, տեսական և գործնական պարապմունքների, հանկարծակի ստուգումների, վարժական հավաքների և դրանց արդյունքների մասին:

Ներկայացվել են նաև ստուգումների և վարժանքների ժամանակ ի հայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող  աշխատանքները:

One response to “ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսը ամփոփել է երկրորդ եռամսյակը

  1. Pingback: Պաշտպանության բանակում ամփոփվել են կիսամյակի աշխատանքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *