«Ալագյազում» տանկերի ստորջրյա մարզումների համար լողավազան է կառուցվում

Հայաստանում ՌԴ հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի բարձրլեռնային «Ալագյազ» զորավաժարանում տանկերի ստորջրյա մարզումների և մարտական պատրաստության նորմատիվների համար հատուկ լողավազանի շինարարական աշխատանքներ են սկսվել: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2016-ի օգոստոսին:

ՌԴ ԶՈւ Տ-72 տանկը «Ալագյազ» զորավարժարանում. Լուսանկարը՝ ՀՌՇ-ի մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ Տ-72 տանկը «Ալագյազ» զորավարժարանում. Լուսանկարը՝ ՀՌՇ-ի մամուլի ծառայության

Համաձայն հայտարարության՝ 100 x 75 մետր տարածքով բետոնապատ հատուկ ջրամբարը տանկային միավորման ստորաբաժանումների զինծառայողներին թույլ կտա փորձարկել տանկերը 5 մետր խորությամբ սուզված վարելու մեխանիզմները:

Մինչ անմիջապես ջրամբարի տարածքում վարժանքների սկիզբը, զինծառայողները պետք է յուրացնեն տանկերը սուզման նախապատրաստելու մեխանիզմները: Բացի այդ, ՌԴ ռազմաբազայի տանկիստները պետք է սովորեն զրահամեքենայի խորտակման, թթվածնային քաղցի առաջացման, թունավոր նյութերով վարակվելու և տեխնածին աղետների դեպքում գործելու մեխանիզմները:

Տանկի մեխանիկ-վարորդները պետք է յուրացնեն կողմնացույցի միջոցով տանկը վարելու նրբությունները:

Նշենք, որ նախկինում Անդրկովկասում ՌԴ հարավային ռազմական շրջանի զինծառայողները ստորջրյա վարելու հմտությունները յուրացնում էին ՌԴ տարածքում տեղակայված նմանատիպ ուսումնական կենտրոններում:

4 responses to “«Ալագյազում» տանկերի ստորջրյա մարզումների համար լողավազան է կառուցվում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

  3. Pingback: ՌԴ ռազմաբազան Հայաստանում ՀՄՄ-ների ստորջրյա մարզումների լողավազան է կառուցել | Ռազմ.info

  4. Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները ջրասուզման վարժանքներ են անում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *