ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսի նորանշանակ հրամանատարն ամփոփել է կորպուսի կիսամյակի աշխատանքները

Հուլիսի 16-ին ամփոփվել է ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ 1-ին կիսամյակի մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը պարգևատրում է աչքի ընկած զինծառայողներից մեկին

3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը պարգևատրում է աչքի ընկած զինծառայողներից մեկին

Կիսամյակի արդյունքներով լավագույնը ճանաչված մի շարք զինծառայողներ կորպուսի հրամանատարի հրամանով խրախուսվել են շնորհակալագրերով, պատվոգրերով, գերատեսչական կրծքանշաններով ու դրամական պարգևներով, իսկ լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվել է լրացուցիչ կարճաժամկետ արձակուրդ:

Միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատար Գրիգորի Խաչատուրովն անդրադարձել է 3-րդ եռամսյակի առաջնային խնդիրներն ու դրանց հիմնական լուծումներին:

One response to “ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսի նորանշանակ հրամանատարն ամփոփել է կորպուսի կիսամյակի աշխատանքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *