Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են (1, 2), որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով մինչ օրս մահացել է իշխանության 240 կողմնակից, այդ թվում՝ 173 քաղաքացիական, իսկ սպանված խռովարարների թիվը հասնում է 24-ի:  Սակայն հուլիսի 16-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիդ Դյունդարը հայտնել էր, որ սպավել է 104 խռովարար:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Իշխանության կողմնակիցներից սպանված 240-ի թվում են՝ 173 քաղաքացիական, 32 ոստիկան, 5 զինվորական: Վիրավորների թիվը հասնում է 1535-ի:

Մինչ օրս ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել է 8660 անձ, այդ թվում՝ 115 գեներալ և ծովակալ, 1350 միջին և ցածր սպայակազմի ներկայացուցիչներ, 4854 շարքային, սերժանտական, ենթասպայական դասի ներկայացուցիչ զինծառայողներ: Ընդհանուր՝ 6319 զինծառայող, ոստիկանության 210 զինծառայող, 481 զինվորական դատավոր և դատախազ, 650 քաղաքացիական աշխատող:

Կալանավորվածներից 990-ը դատարանի որոշմամբ ձերբակալվել է, այդ թվում՝ 17 գեներալ:

Բացի կալանավորումները և ձերբակալությունները՝ բազմաթիվ զինծառայողներ, քաղաքացիական աշխատողներ են աշխատանքից հեռացվել, ընդհանուր առմամբ՝ առնվազն 52 հազար անձ:

Մասնավորապես ներքին գործերի նախարարությունը հուլիսի 18-ի դրությամբ հեռացրել է 8777 աշխատակցի, այդ թվում՝ 4774 ոստիկանության զինծառայող, 614 ժանդարմ, առափնյա անվտանգության ուժերի հրամանատարին: աշխատանքից հեռացվել է նաև նախագահի գլխավոր ռազմակն խորհրդականը, կառավարության 257 աշխատակից:

Աշխատանքից ազատված դատավորների և դատախազների թիվը հուլիսի 16-ի դրությամբ հասնում էր 2745-ի: Թուրքիայի կրոնական գործերով վարչությունից հեռացվել է 492 աշխատակից:

Կրթության նախարարությունից հեռացվել է 15200 ուսուցիչ, շուրջ 20 հազար ուսուցչի լիցենզիան չի երկարաձգվել: Ընդհանուր առմամբ կրթական համակարգից դուրս է մնացել շուրջ 36 հազար ուսուցիչ:

Բացի նշվածներից աշխատանքից հեռացվել են նաև այլ կառույցների բազմաթիվ աշխատողներ:

Թուրքիայում հուլիսի 15-16-ին ձախողված ռազմական հեղաշրջման փորձի մասին կարող եք ընթերցել սույն հոդվածներում:

3 responses to “Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր

  1. Pingback: Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվում | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայում կալանավորված գեներալների թիվը հասել է 119-ի | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները Անկարայից և Ստամբուլից դուրս կտեղակայվեն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *