Կասպից ծովի հյուսիսում կանցկացվի ՌԴ ԶՈւ ՀՕՊ զորավարժություն

Ռուսաստանի Աստրախանի մարզում (Կասպից ծովից հյուսիս) ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումերի մի մասը կանցկացնեն մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հետ կմղեն պայմանական հակառակորդի ավիացիոն-հրթիռային հարձակումը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրից արձակված կրակ

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրից արձակված կրակ

Զորավարժությանը կմասնակցի շուրջ 2000 զինծառայող, կներգրավվի շուրջ 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, մասնավորապես՝ զենիթահրթիռային «Տոռ-Մ2Ու», «Բուկ-Մ1», «Ստրելա-10», «Օսա» և զենիթահրանոթային հրթիռային  «Տունգուսկա» համալիներ:

Զորավարժությունը կացնակցվի մինչև մինչև օգոստոսի 30-ը անցկացվող դաշտային ելքի ընթացքում: Դրա ժամանակ ստորաբաժանումերը մշտական տեղակայման շրջանից կիրականացնեն համակարգված երթ դեպի զորավարժարան՝ անցնելով 1500 կիլոմետր:

Այնուհետև ՀՕՊ ուժերը կանցնեն «վտանգված» օբյեկտների հերթապահության, հետ կմղեն պայմանական թշնամու հրթիռաավիացիոն հարվածները և կխոցեն կեղծ թիրախները:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ ՌՈւ հարավային ռազմական շրջանի զորամասերը զորավարժություններ են անցկացրել նաև Ստավրոպոլի երկրամասում, Չեչնիայում, ինչպես նաև Հայաստանում:

Հոդվածի հեղինակ Զեմֆիրա Եգանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *