Թուրքիայի ՆԳՆ-ն հեռացրել է շուրջ 9 հազար աշխատակցի

Հուլիսի 15-16-ի ռազամական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել է 8777 աշխատակցի, այդ թվում՝ անվտանգության տնօրինության 7899, ժանդարմերիայի՝ 614, առափնյա անվտանգության՝ 18 աշխատակից, ներառյալ՝ հրամանատարության պետը: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Աշխատանքից հեռացվել են նաև ՆԳՆ ենթակայության տակ գտնվող 246 քաղաքացիական աշխատակիցներ, այդ թվում՝ 1 նահանգապետ, կենտրոնական ենթակայության տակ դրված 29 կոչումով նահանգապետ (փաստացի նահանգ չեն ղեկավարում), վարչությունների պետեր, համայնքների, գավառների ղեկավարներ:

Ավտանգության գլխավոր տնօրինության շարքերից հեռացված աշխատակիցների թվում են՝ 4774 ոստիկանության ծառայող, այդ թվում՝ 3021 սպա: Մնացածը վերը նշված նահանգապետարանների, տարբեր համայնքերի աշխատակիցներ:

Ժանդարմերիայից հեռացվածների թվում են՝ 2 գեներալ-լեյտենանտ, 9 գեներալ-մայոր, 61 գնդապետ, 44 փոխգնդապետ, 55 մայոր, 93 կապիտան, 92 ավագ լեյտենանտ, 42 լեյտենանտ, 171 ենթասպա, 44 պրոֆեսիոնալ սերժանտ և 1 քաղաքացիական աշխատող:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Թուրքիայի ԶՈՒ, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության 103 գեներալ և ծովակալ կալանավորվել է: Կալանավորվել, ձերբակալվել են նաև ԶՈւ ԳՇ ենթակայության տակ գտնվող բազմաթիվ զինծառայողներ, որոնց ընդհանուր քանակի վերաբերյալ թարմ տեղեկություններ դեռևս չի հաջողվել գտնել:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:

One response to “Թուրքիայի ՆԳՆ-ն հեռացրել է շուրջ 9 հազար աշխատակցի

  1. Pingback: Թուրքիայում 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնատար է նշանակվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *