Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է

Հուլիսի 16-ին՝ ժամը 04։50-ի սահմաններում թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հարապարակեց հեղաշրջման փորձի ծրագրմանը և ղեկավարմանը մասնակցած 37 զինվորականների ցուցակ։ Հիմնական մասը ժանդարմերիայի զինվորականներ են։ Ըստ հաղորդվող տեղեկության՝ հեղաշրջման փորձը ղեկավարել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ շարքերից վերջերս հեռացված, ԶՈւ ԳՇ գլխավոր իրավական խորհրդական, գնդապետ Մուհարրեմ Քյոսեն։

Ժամը 7։10-ի սահամներում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնում է, որ սպանվել է հեղաշրջման փորձին մասնակցածմեկ գեներալ։ Ձերբակալվել է 130 զինվորական։

Ստամբուլում զինվորականները փակել են կամուրջներով անցուդարձը

Ստամբուլում զինվորականները փակել են կամուրջներով անցուդարձը

Անկարայում և Ստամբուլում ռազմական հեղաշրջման նպատակով գործողություններ իրականացնելու ղեկավարման գործում ներգրավված են եղել ժանդարմերիայի, ԶՈւ և այլ ուժային կառույցների սպաներ, արտերկրում Թուրքիայի ռազմական կցորդներ։

Ղեկավարների կազմում մեծ թիվ են կազմում գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, ավագ լեյտենենանտներ, այդ թվում՝ նաև ռազմաօդային ուժերից։ Ըստ նույն տեղեկության՝ ներկայումս հայտնի է շուրջ 400 մասնակցի մասին։

Հեղաշրջման փորձի մասին առավել մանրամասն՝ հետևյալ հոդվածում։

9 responses to “Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է

  1. Pingback: Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանամետ ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է | Ռազմ.info

  2. Pingback: Հեղաշրջման ձախողված փորձ Թուրքիայում․ նախնական 161 սպանված, 1440 վիրավոր, 2839 ձերբակալված | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո զինծառայողներ, տեխնիկա է անհետացել | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվում | Ռազմ.info

  5. Pingback: Թուրքիայում մոտ 7000 ոստիկան շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան | Ռազմ.info

  6. Pingback: Թուրքիայում վերացնելու են նաև զինվորական դատարանների համակարգը | Ռազմ.info

  7. Pingback: Թուրքիայի ԶՈւ 9 գեներալ և 311 զինվորական դասալիք են համարվում | Ռազմ.info

  8. Pingback: 16899 ձերբակալված, 76100 աշխատանքից հեռացված` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո | Ռազմ.info

  9. Pingback: Կալանավորվել է Հռոմում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *