Հայաստանը 2 վաշտի համար ևս ամերիկյան հատուկ ուսումնական բաճկոններ կգնի

Հուլիսի 11-ից ՀՀ ԶՈւ «Զառ» զորավարժարանում մեկնարկել է ամերիկյան մասնագետների կողմից անցկացվող՝ «Թիրախների խոցման և հրաձգության լազերային վարժասարքերի սարքավորումների շահագործման և վերանորոգման» երկշաբաթյա դասընթացը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորավարժության ժամանակ զինծառայողների ավտոմատներին ամրացված հատուկ լազերային սարքը և զրահաբաժկոնների հատուկ ընդունիչները թույլ են տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորավարժության ժամանակ զինծառայողների ավտոմատներին ամրացված հատուկ լազերային սարքը և զրահաբաժկոնների հատուկ ընդունիչները թույլ են տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

Վարժանքներն անցկացվել են ԱՄՆ-ից ձեռքբերված «Մայլս» ուսումնական բաճկոնների կիրառմամբ։ Լազերային սարքավորումներով համալրված այդ բաճկոններն այն կրող զինծառայողի՝ ուսումնական զենքից «խոցվելու» դեպքում ազդարարում են համապատասխան բարձր ազդանշան՝ միաժամանակ այդ պահից սկսած պայմանական խոցված զինծառայողին զրկելով սեփական զենքով կրակելու հնարավորությունից։

Նշվում է, որ առաջիկայում ԱՄՆ-ը ՀՀ ՊՆ-ին պետք է մատակարարի «Մայլս» համակարգի սարքավորումների համակարգչային կենտրոնը և օժանդակ սարքավորումները: Նշված տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա համաժամանակյա հետևել համակարգի սարքավորումների կիրառմամբ իրականացվող զորավարժություններին մասնակից ստորաբաժանումների տեղաշարժին, գործողություններին և իրականացնել զորավարժության արդյունքների վերլուծություն:

Բացի այդ, ՀՀ ՊՆ նախատեսում է առաջիկայում լրացուցիչ խմբաքանակի «Մայլս» համակարգեր գնել ևս երկու վաշտի համար, որը հնարավորություն կտա սարքավորումների կիրառմամբ անցկացվող զորավարժությունները բարձրացնել մինչև գումարտակի մակարդակ:

Վարժանքների ժամանակ «հակառակորդի» կրակոցի ազդանշանը որսացող և խոցումն ազդարարող սարքը զրահաբաժկոնի մեջ

Վարժանքների ժամանակ «հակառակորդի» կրակոցի ազդանշանը որսացող և խոցումն ազդարարող սարքը զրահաբաժկոնի մեջ

Նշենք, որ բաճկոններն իրենց հիշողության մեջ գրանցում են նաև, թե պայմանական հակառակորդի որ զինծառայողի կրակոցից է խոցվել տվյալ զինծառայողը։ Խոցված զինծառայողները պարտավոր են հանել իրենց սաղավարտները՝ «հակառակորդին» ցույց տալով, որ իրենք այլևս թիրախ չեն։

Համակարգի վարժասարքերը հայկական կողմը ձեռք է բերել ամերիկյան կառավարության «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում մոտ մեկ տարի առաջ: Սարքավորումների ստացումից հետո ամերիկյան կողմը իրականացնում է «ՄԱՅԼՍ» համակարգի ընթացիկ սպասարկում` պարբերաբար կազմակերպելով շահագործման և վերանորոգման դասընթացներ:

Առաջին անգամ ամերիկյան ուսումնական զրահաբաճկոնների կիրառմամբ զորավարժություն անցկացվել էր 2015-ին:

Զրահաբաճկոնների հատուկ ընդունիչները թույլ է տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

Զրահաբաճկոնների հատուկ ընդունիչները թույլ է տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *