Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյնտենանտ

Հուլիսի 14-ի երեկոյան Աղդամի (Ակնա) շրջանում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu): Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:Համաձայն ՊՆ հաղորդագրության զինծառայողը սպանվել է «հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu)

Մինչ այդ Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ հուլիսի 14-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը նույն Ակնայի ուղղությամբ առաջխաղացման փորձ է արել, ինչը հայկական կողմի գործողությունների արդյունքում կանխվել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *