Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են ստուգումներ

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են մարտական պատրաստության ստուգումներ, որոնց ընթացքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբի հանձնաժողովը ուսումնասիրում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի, Գյումրիի ռազմական կայազորի ստորաբաժանումների պատրաստությունը, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանների ուսումնանյութական բազան: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքների ժամանակ (արխիվ)

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքների ժամանակ (արխիվ)

Ստուգումները ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը թույլ են տալու գնահատել ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստուգումների ընթացքում հատուկ ուշադրության է դարձվել ՀՕՊ հերթապահ ուժերի և միջոցների մարտական պատրաստության բերելուն:

Մշակվել է տագնապով վերկացը և ստորաբաժանման դուրս գալը նախանշված շրջանները՝ զորավարժարաններում կործանիչ և բանակային ավիացիայի քողարկված ուսումնամարտական առաջադանքների կատարումով:

Հրամանատարությունը վարժանքներին մասնակցող ստորաբաժանումների երթին հետևել է «Օրլան-10», «Տախիոն» և «Նավոդչիկ-2» ԱԹՍ-ներով:

Ավելացնենք, որ ներկայում 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները պատրաստվում են հուլիսի կեսերին ամբողջ անձնակազմով անցկացվելիք զորավարժությանը:

Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան

2 responses to “Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են ստուգումներ

  1. Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազան պաշտպանության անցնելու վարժանքներ է անում բարձրլեռնային զորավարժարանում | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազան ավարտել է «Ալագյազում» անցկացված վարժանքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *