Սև ծովում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Sea Breeze-2016 զորավարժությունը

Հուլիսի 8-ին Սև ծովում՝ Բուլղարիայի տարածքային ջրերում, մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր Sea Breeze-2016 («Ծովային զեփյուռ-2016») միջազգային զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 17-ը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է ՆԱՏՕ-ի ծովային հրամանատարությունը՝ հղում տալով  բուլղարական Novinite լրատվական գործակալությանը:

Զորավարժության մասնակցելու են Բուլղարիան, Հունաստանը, Ռումինիան, Թուրքիան, Իսպանիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խումբը (SNMCMG-2): Զորավարժությանը կընդրգրկվի ավելի քան 25 մարտական և օժանդակ նավ, երկու ինքնաթիռ, երկու ուղղաթիռ, և ավելի քան 1700 զինծառայող՝ մասնակից երկրների ռազմածովային ուժերից:

Այս զորավարժությունն ամենամյա է, նախորդն անցկացվել է 2015 թվականի օգոստոս-սեպտեմբերին, Սև ծովում ուկրաինական նավատորմի հետ համատեղ: Զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Կանադան, Գերմանիան, Հունաստանը, Մոլդովան, Նորվեգիան, Ռումինիան և Շվեդիան:

Sea Breeze-2014 զորավարժություն Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից

Sea Breeze-2014 զորավարժություն
Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից (արխիվ)

«Համագործակցություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրի շրջանակներում իրականացվող Sea Breeze զորավարժությունները անցկացվում են 1997-ից Ուկրաինայի տարածքում՝ 1993-ին Ուկրաինայի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև կնքված «Պաշտպանական ու ռազմական հարցերում փոխգործակցության և փոխըմբռնման հուշագրի» համապատասխան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *