Հայաստանը կմասնակցի  «Բանակային միջազգային խաղեր 2016»-ին

Հայաստանը «Բանակային միջազգային խաղեր 2016»-ին կմասնակցի «Տանկային բիաթլոն» և  «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթներին: Այս մասին նշված է մրցույթի կայքում:

Հայկական բանակի տանկիստը՝ մրցակիցներից շուտ վերջնագծին հասնելուց հետո (արխիվ, 2014)

Հայկական բանակի տանկիստը՝ մրցակիցներից շուտ վերջնագծին հասնելուց հետո (արխիվ, 2014)

«Բանակային միջազգային խաղերն»  այս տարի կանցկացվեն հուլիսի 30-ից օգոստոսի  13-ը նախաձեռնող երկիր Ռուսաստանում, իսկ որոշ մրցույթներ էլ՝ Ղազախստանում: Խաղերի ընթացքում անցկացվելու է առաջնություն 23 մրցաձևից:

«Տանկային բիաթլոնի» ժամանակ Հայաստանը մրցելու է նաև Ադրբեջանի և Իրանի տանկիստների հետ:

Ադրբեջանը բանակային խաղերին կմասնակցի նաև «Ավիադարտս» և «Ծովի գավաթ» մրցաձևերում, ինչպես Իրանը՝ «Սուվորովյան հարձակում», «Ծովային վայրէջք», «Խորություն», «Դեսանտային դասակ», «Էլբրուսյան օղակ», «Դիպուկահարի բնագիծ» մրցույթներին:

«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21  մասնակից, այդ թվում նաև Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը: Որպես դիտորդ ներգրավվել է 9 պետություն։ Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:

Նշենք, որ «Բանակային միջազգային խաղերը» անցկացվում են 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում՝ «տանկային բիաթլոնը», առանձին ֆորմատով անցկացվում էին նաև մինչ այդ:

Հայաստանը մասնակցել է բոլոր տարիներին և մասնավորապես 2014-ին գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին:

Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան