Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Օնիկ Գասպարյանը (ձախից) ուղեկցում է պաշտպանության նախարարին Տավուշի մարզի մարտական հենակետերում

Օնիկ Գասպարյանը (ձախից) ուղեկցում է պաշտպանության նախարարին Տավուշի մարզի մարտական հենակետերում

Մինչ այս գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:

Ավելացնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ազատումից հետո (Հակոբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ):

One response to “Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ

  1. Pingback: Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *