Իրանում նշանակվել է  զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ

Իրանի հոգևոր առաջնորդի հրամանով երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ է նշանակվել բրիգադային գեներալ Ամիր  Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադային գեներալ Ամիր Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադային գեներալ Ամիր Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին

Մուսավին այս պաշտոնում փոխարինել է գեներալ Մոհամեդ Հոսեյն Բաղերիին, ով օրերս նշանակվեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Իսկ մինչ այս Սեյիդ Մուսավին զբաղեցնում էր Իրանի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Հոդվածի հեղինակ Ժաննա Վարդանյան

One response to “Իրանում նշանակվել է  զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ

  1. Pingback: Իրան 2016. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *