ՆԱՏՕ-ն հրապարակել է անդամ պետությունների պաշտպանական ծախսերի չափերը (աղյուսակ)

ՆԱՏՕ-ի կայքում հուլիսի 4-ին հրապարակվել է Դաշինքի անդամ պետությունների պաշտպանական ծախսերի վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ անդամ պետությունների մեծ մասը չի կատարել ՆԱՏՕ-ի առաջարկը՝ հասցնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի երկու տոկոսի մակարդակի:

Տվյալները ՆԱՏՕ-ի քարտուղարություն ներկայացրել են հենց անդամ պետությունները: Ըստ այդ տվյալների՝ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) երկու տոկոսի չափ կամ դրանից ավելի պաշտպանության վրա ծախսում է Դաշինքի անդամ 5 պետություն.

  • ԱՄՆ (3,61 տոկոս),
  • Հունաստան (2,38 տոկոս),
  • Մեծ Բրիտանիա (2,21 տոկոս),
  • Էստոնիա (2,16 տոկոս),
  • Լեհաստան (2,00 տոկոս):
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերն այդ երկրների ՀՆԱ համեմատությամբ

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերն այդ երկրների ՀՆԱ համեմատությամբ

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդհանուր ծախսերին, ապա ստորև բերված աղյուսակից երևում է, որ ընդհանուր առմամբ՝ 2009 թվականից սկսած՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ծախսերը 2009 թվականից սկսած նվազել են մինչև նախորդ տարի՝ 2015 թվականը:

Եթե 2009-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ծախսերի ընդհանուր ծավալը եղել է 1,058 տրիլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015-ին այդ ցուցանիշը եղել է 0,892 տրիլիոն դոլար (892 մլրդ դոլար): Սրա հսկա մասը բաժին է ընկնում մասնավորապես ԱՄՆ-ին:

2016 թվականի նախատեսվող ծախսերի տվյալներով՝ ծավալը նորից սկսում է աճել: Մասնավորապես ամբողջ ՆԱՏՕ-ի ծախսերը 2015-ի 892 միլիարդի փոխարեն լինելու է 918 միլիարդ դոլար: Այս աճը նույնպես պայմանավորված է ԱՄՆ պաշտպանական ծախսերի ավելացմամբ մոտ 23 մլրդ դոլարով:

[Թարմացում] Վերջնական հաշվարկի արդյունքում 2016-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը կազմել են շուրջ 920 մլրդ. ԱՄՆ դոլար:

ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ամբողջ զեկույցը կարելի է ներբեռնել այստեղից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *