Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Հուլիսի 5-ին Թուրքիայի հյուսիս-արևելյան Գիրեսուն նահանգի Ալուջրա գավառում դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է Թուրքիայի ԶՈւ Sikorsky S-70 ուղղաթիռ, ինչի հետևանքով  7 մարդ մահացել է, ևս 8-ը՝ վիրավորվել և հոսպիտալացվել: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքում:

Թուրքիայում S-70 Sikorsky ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայում Sikorsky S-70 ուղղաթիռ է կործանվել

Ուղղաթիռում գտնվել է 11 զինծառայող, այդ թվում նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ ժանդարմերիայի շրջանի հրամանատար, գեներալ-մայոր Մուսթաֆա Դողրուն,  1 գնդապետ, 2 մայոր, ինչպես նաև  զինծառայողների կանայք ու երեխաները:  Այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Ավելի վաղ Գիրեսուն քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ վթարի հետևանքով մահացել է 2 գնդապետ:

Վթարից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել, հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *