ՊԲ-ում սպայական հավաք-դասընթաց է անցկացվել

ՊԲ գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների, նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 28-ից հուլիսի 2-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Պաշտպանության բանակի սպայական հավաք-դասընթացը

Պաշտպանության բանակի սպայական հավաք-դասընթացը

Մասնակիցների հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով մարտի նախապատրաստման և վարման, համակողմանի ապահովման, ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:

Դասախոսությունների, սեմինար, գործնական, ցուցադրական ու ստոգողական պարապմունքների և խմբային վարժանքների տեսքով անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում հաշվի են առնվել նաև ապրիլյան ռազմական գործողությունների դասերը, որոնցից կարճ ժամկետներում կատարվել են հապատասխան հետևություններ և քայլեր ձեռնարկվել արձանագրված բացթողումներից հետագայում խուսափելու համար:

One response to “ՊԲ-ում սպայական հավաք-դասընթաց է անցկացվել

  1. Pingback: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվում են հրամանատարական հավաքներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *