Հուլիսին Գյումրիի 102-րդ բազան զորավարժություն կանցկացնի ամբողջ կազմով

Այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանի «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում ավարտվել է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների դատային ելքը, որով ռազմաբազայի անձնակազմը պատրաստվել է խոշոր զորավարժությանը: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաները զորավարժության ժամանակ

ՌԴ ԶՈւ ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաները զորավարժության ժամանակ (արխիվ)

Հուլիսի կեսերին անցկացվելիք մարտավարական զորավարժությանը ներգրավվելու է ռազմաբազայի ամբողջ անձնակազմը:

Իսկ մինչ այդ անցկացված դաշտային ելքին մասնակցել է ռազմաբազայի մոտ 1500 զինծառայող և 500 միավոր տեխնիկա:

Վարժանքին ներգրավվել են բազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները, որոնք երկկողմանի մարտավարական գործողությունների ընթացքում կատարելագործել են հարձակողական և պաշտպանական մարտերի հմտություններ:

Մարզումների ընթացքում կիրառել են նաև ռազմաբազայի «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» հետախուզական անօդաչու թռչող սարքեր:

Դաշտային ելքի ընթացքում ստորաբաժանումներն անցկացրել են նաև կրակային, ռազմաբժշկական և հատուկ պատրաստության, մեքենավարման մարզումներ: