ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփել են հունիս ամիսը

Հունիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ հրամկազմի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ հրամկազմի հետ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև հակառակորդի սադրանքներից զերծ մնալու ուղղությամբ իրականացված միջոցառումների վրա:

Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Անդրադառնալով ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքներին և ընդգծելով, որ հունիս ամսվա ընթացքում սահմանագոտում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է, Սեյրան Օհանյանը որոշակի խնդիրներ է առաջադրել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Հաշվի առնելով եղանակային պայմանները` ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, ՀՀ պաշտպանության նախարարը հրահանգել է ձեռնարկել համալիր միջոցառումներ զինանձնակազմի արևահարման, միջատների խայթոցների հետևանքով ի հայտ եկող կամ սննդային թունավորման դեպքերը նվազագույնի հասցնելու, զորամասերն անհրաժեշտ դեղորայքային ու կանխարգելիչ միջոցներով ապահովելու, ինչպես նաև մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները խիստ վերահսկելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *