Վրաստանում ինքնագնաց հրետանու ներգրավմամբ զորավարժություն են անցկացրել

Այսօր՝ հունիսի 30-ին, Վրաստանի Օրփոլո զորավարժարանում ավարտվել է երկրի զինված ուժերի 10-օրյա հրետանային զորավարժությունը, որին ներգրավվել էին 2Ս3 «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգեր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Զորավարժությանը մասնակցել է Վրաստանի զինված ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հրետանային բրիգադի «Ակացիաների» գումարտակը՝ 8 հրետանային կայանով և 210 զինծառայողով:

Զորավարժության մասնակից գումարտակը կրակել է նախապես հայտնի և հանկարծակի հայտնվող թիրախներին:

Վրաստանի զինված ուժերի «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգը զորավարժության ժամանակ

Վրաստանի զինված ուժերի «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգը զորավարժության ժամանակ

Զորավարժության ընթացքը Օրփոլո զորավարժարանում

Զորավարժության ընթացքը Օրփոլո զորավարժարանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *