ՀՀ ՊՆ-ում ընդունել են բրիտանական զինված ուժերի պատվիրակությանը

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ Պն առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ Պն առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակության հետ

160-րդ Ուելսյան բրիգադը ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերն է և արդեն երկու տարի է ՀՀ զինված ուժերի հետ համագործակցություն և փորձի փոխանակում է իրականացնում մի շարք ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:

Բրիտանական պատվիրակությունն այցելել է նաև Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի և ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման շրջանակում կրտսեր հրամանատարական կազմի վերապատրաստմանն ուղղված փուլային դասընթացի անցկացման վայր:

One response to “ՀՀ ՊՆ-ում ընդունել են բրիտանական զինված ուժերի պատվիրակությանը

  1. Pingback: Վրաստանցի զինծառայողները զորավարժության են մասնակցել Մեծ Բրիտանիայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *