ՊԲ. Հունիսի լույս 28-ի գիշերը սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել

Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել: Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները չձեռնարկելով պատասխան քայլեր, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *