Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Դոլիձեն, ըստ վրաստանյան լրատվամիջոցների, այսօր՝ հունիսի 27-ին, հրաժարական է տվել: Տեղեկություններ կան, որ նա իր գործունեությունը շարունակելու է նախագահի աշխատակազմում, մասնավորապես, կդառնա խորհրդարանում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի քարտուղարը:
Դեռևս պաշտպանության նախարարությունից պաշտոնական հաստատում կամ հերքում չի եղել տեղեկատվության վերաբերյալ:
Նշենք, որ Աննա Դոլիձեն նշանակվել էր նախարարի տեղակալի պաշտոնում 2015 թվականի մայիսից, երբ նախարար դարձավ Թինա Խիդաշելին: Նա զբաղվում էր զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքները պաշտպանելու հարցերով:
Մարգվելաշվիլին վերջին շրջանում հենց նրա թեկնածությունն էր դրել Վրաստանի գերագույն դատարանի դատավորի համար, սակայն խորհրդարանը 2 շաբաթ առաջ անցկացված քվեարկության ժամանակ չհաստատեց այն:
Դոլիձեն իրավունքի դոկտոր է, սովորել է ԱՄՆ-ում, 2004-2006 թթ. եղել է«Երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ-ի ղեկավարը:
Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հրաժարական է տվել և նշանակվել նախագահի քարտուղար | Ռազմ.info