Կանցկացվի ռուս-եգիպտական «Բարեկամության կամուրջ» ռազմածովային զորավարժությունը

Ռուսաստանի և Եգիպտոսի նավերը 2016 թվականին համատեղ զորավարժություններ կանցկացնեն: «Ռազմածովային ուժերը միջազգային մի շարք վարժանքների կմացնակցեն, այդ թվում՝ ռուս-եգիպտական «Բարեկամության կամուրջ» զորավարժությանը»,— այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կորոլյովին:

Եգիպտոսի ռազմածովային ուժերի բազմանպատակային ֆրեգատը

Եգիպտոսի ռազմածովային ուժերի բազմանպատակային ֆրեգատը

ՌԴ ռազմածովային ուժերի մարտական պատրաստության վարչության ղեկավար Վիկտոր Կոչեմազովն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանը Եգիպտոսին նվիրել է Ռ-32 (Р-32) հրթիռային կատեր «Մոսկիտ» հարվածային համակարգով հանդերձ:

Ըստ նրա՝ սա ռուսաստանյան ռազմաքաղաքական ղեկավարությունն արել է Եգիպտոսին օգնելու համար, որպեսզի «այդ երկիրը կարողանա պայքարել ահաբեկչության դեմ ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում»:

Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, կատերը Եգիպտոսին կտրամադրվի հուլիսին:

Նշվում է, որ Ռ-32-ը սարքվել է 12421 նախագծի հիման վրա: Այս տիպի նավերը սպառազինված են լինում հականավային «Մոսկիտ» հրթիռներով, 30 մմ հրանոթներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *