Ուկրաինայի փոխվարչապետ. «Ռադիոտեղորոշման կայանների, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցների կարիք ունենք»

Ուկրաինական բանակն ամերիկյան սպառազինության մատակարարման կարիք ունի: Առաջին հերթին պետք են բարձր տեխնոլոգիական պաշտպանական զինատեսակներ, որոնք կհամապատասխանեն ռուսաստանյան սպառազինությանը, ինչն օգտագործվում է Ուկրաինայի հակամարտության ընթացքում: Այս մասին ամերիկյան Defence News պարբերականի հետ հունիսի 17-ի զրույցում հայտնել է Ուկրաինայի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Իվաննա Կլիպուշ-Ցինցաձեն:

Ուկրաինայի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Իվաննա Կլիպուշ-Ցինցաձեն և ԱՄՆ պետքարտուղարի՝միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով օգնական Ռոզ Գոթեմոլերը

Ուկրաինայի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Իվաննա Կլիպուշ-Ցինցաձեն և ԱՄՆ պետքարտուղարի՝միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով օգնական Ռոզ Գոթեմոլերը

«… խոսքը գնում է ռադիոտեղորոշման կայանների մասին, որոնք անհրաժեշտ են զինծառայողներին հակառակորդի հարձակումներից պաշտպանելու համար: Պետք են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող, հակատանկային զինատեսակներ: Սա այն է, ինչի հետ մենք գործ ունենք»,— ասել է Ուկրաինայի փոխվարչապետը:

Նա հայտնել է, որ «մահաբեր զենքերն Ուկրաինայի համար պաշտպանական նշանակություն ունեն և երաշխավորում են, որ կարող են պաշտպանել իրենց հողն ու ազգին»:

Նշենք, որ Ուկրաինայի փոխվարչապետը պարբերականի հետ զրուցել է ԱՄՆ այցի ժամանակ: Ամբողջական հարցազրույցը հասանելի կլինի հուլիսի 3-ին:

Հայտնի է, որ Իվաննա Կլիպուշ-Ցինցաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով օգնական Ռոզ Գոթեմոլերին: Նա նաև զբաղվում է արտասահմանյան երկրներին զենքի մատակարարման հարցերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *