ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ՌՔԿՊ ստորաբաժանումները գործնական պարապմունքներ են անում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի ավելի քան 1500 զինծառայող զորավարժարաններում գործնական պարապմունք է անում: Վարժանքներին ներգրավված է նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի համապատասխան ստորաբաժանումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

ՌԴ ԶՈւ ՌՔԿՊ ստորաբաժանման զինծառայողները

ՌԴ ԶՈւ ՌՔԿՊ ստորաբաժանման զինծառայողները

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներին մասնակցում են համազորային բանակի, Սևծովյան նավատորմի, 4-րդ բանակի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները:

Գործնական պարապմունքներն անցկացվում են 7 զորավարժարաններում, որոնք տեղակայված են Հայաստանում, Հարավային և Հյուսիսային Օսիայում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում, Վոլգոգրադի շրջանում:
Վարժանքների ընթացքում օգտագործվելու է ավելի քան 400 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:

Մասնակիցները պետք է ՌՔԿՊ հետախուզություն իրականացնեն, ինչպես նաև պայմանական հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենք կիրառելուց հետո քիմիական և կենսաբանական վտանգավոր կառույցները ոչնչացնեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *