Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Հունիսի 22-ին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բեսիկ Լոլաձեն այցելել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան: Նա այնտեղ մասնակցել է Վրաստան-ՆԱՏՕ պրոֆեսիոնալ զարգացման ծրագրի մշտադիտարկման խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բեսիկ Լոլաձեն

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բեսիկ Լոլաձեն

Լոլաձեն ներկաներին տեղեկացրել է, որ 2015 թվականին Վրաստանը պաշտպանության հակակոռուպցիոն ինդեքսով «D» խմբից (կոռուպցիոն ռիսկի բարձր աստիճան) տեղափոխվել է «C» խումբ (կոռուպցիոն ռիսկի միջին աստիճան): Նա նշել է, որ այս ցուցանիշը ցույց է տալիս, որ ընթացող բարեփոխումներն արդյունավետ են:

Հավելենք, որ ընդամենը 2 շաբաթից՝ հուլիսի 8-9-ը, Վարշավայում անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողով, որի ժամանակ քննարկվելու է 2014 թվականին Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության փաթեթի կետերի իրականացման ընթացքը, Վրաստանի ձեռքբերումներն ու թերացումները: Այդ իսկ պատճառով Վրաստանում փորձում են վերջնական տեսքի բերել այն ծրագրերը, որոնք կքննարկվեն Վարշավայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *