ՊՆ պատվերով բժշկական քոլեջ ավարտողները կանցնեն պայմանագրային 3-ամյա ծառայություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՊՆ պատվերով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ու ԱԻՆ փրկարար ծառայությունների զորավարժությունից

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ու ԱԻՆ փրկարար ծառայությունների զորավարժությունից

Ընդունելությանը կարող են մասնակցել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու իրավունք ունեցող արական սեռի քաղաքացիները` ընդհանուր հիմունքներով մասնակցելով ԵՊԲՀ քոլեջի ընդունելության մրցույթին:

Քոլեջ ընդունված քաղաքացիների հետ կկնքվի «ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառություն անցնելու մասին» պայմանագիր:

Ուսումնառությունն ավարտելուց հետո նրանք կզորակոչվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության և կանցնեն «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց, որի ավարտից հետո վերջիններիս հետ կկնքվի պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր` 3 տարի ժամկետով, նրանց կշնորհվի «ենթասպա» զինվորական կոչում` մասնագիտական կրթությանը համապատասխանող պաշտոններում նշանակումով:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ զանգահարելով ՀՀ պաշտպանության նախարարություն (010) 29-45-84, (010) 29-45-73, կամ ԵՊԲՀ քոլեջ` (060) 62-14-57 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *