Ռուսաստանի ՌԾՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը Բարենցի ծովում ՀՕՊ վարժանքներ է անում

Ռուսաստանի զինված ուժերի Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը Բարենցի ծովում հակաօդային պաշտպանության վարժանքներ է անում: Նավի անձնակազմը պայմանական հակառակորդի օդային թիրախները չեզոքացրել է զենիթահրթիռային և հրետանային միջոցների կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայության պետ, 1 կարգի կապիտան Վադիմ Սերգային:

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով հածանավը

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով ավիակիր հածանավը

Սերգան հայտնել է նաև, որ անձնակազմը մինչև վարժանքներ անելը պատրաստություն է անցել:

Տեղեկացնենք, որ դեռևս այս տարվա մարտին Մուրմանսկում Ռուսաստանի միակ ավիակիր հածանավը մասնակի վերանորոգում էր անցնում: Դեռևս 2 տարի առաջ նավը տեխնիկական վերանորոգում էր անցել, որից հետո դարձյալ դուրս եկել բաց ծով՝ բոլոր մեխանիզմները փորձարկելու համար:

Դեռ այն ժամանակ տեղեկություններ կային, որ հածանավը առաջիկայում կարող է կանգնել հիմնարար նորոգման, որն ամենայն հավանականությամբ կտևի ոչ պակաս, քան 3 տարի։ Նշվում էր, որ հածանավի տեխնիկական վիճակն այն ժամանակ բավարար է իր առջև դրված խնդիրները կատարելու համար, սակայն 3 կամ 4 տարուց «Ադմիրալ Կուզնեցովը» հարկարդված է լինելու կանգնել նորոգման, որի ընթացքում կարդիականացվեն նաև նավի մի շարք բաղկացուցիչներ:

Ռուսաստանյան «Lenta.ru» լրատվական կայքի դեռևս 2016թ. մարտի հաղորդմամբ, հածանավը 2016-ի ամռանը կգնա Միջերկրական ծով՝ ղեկավարելով այնտեղ 2013 թվականից տեղակայված Ռուսաստանյան ռազմածովային ուժերի խմբին: Ըստ աղբյուրի՝ Միջերկրական ծովում ծառայությունն ավարտելուց հետո հածանավն արդեն 2.5 տարով վերանորոգման կկանգնի:

Հավելենք նաև, որ «Ադմիրալ Կուզնեցով» հածանավը 2014 թվականին մասնակցել էր Սիրիայից դուրս բերվող քիմիական զենքի անվտանգության ապահովմանը։

Ադմիրալ Կուզնեցով ավիակիր հածանավը առաջին անգամ ծով է դուրս եկել 1985 թվականին, սպառազինության է հանձնվել 1991 թվականից։ Նավի անձնակազմը 1980 հոգուց է բաղկացած։ Նավի սպառազինության կազմում են 10 միավոր Սու-33, 2 միավոր Սու-25ՈւՏԳ ինքնաթիռները և 15 միավոր Կա-27 ու 2 միավոր Կա-31 ուղղաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *