Կաբարդինո-Բալկարիայում հակաահաբեկչական գործողության ժամանակ 1 հոգի սպանվել է, 1-ը՝ ձերբակալվել

Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում հունիսի 18-ին ահաբեկչության կանխման և թաքնված զինյալներին հայտնաբերելու համար հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան « Կովկասյան հանգույց » լրատվական կայքը:

ՌԴ ուժայիններ

ՌԴ ուժայիններ

Նշվում է, որ հատուկ գործողության արդյունքում մեկ հոգի սպանվել է, մյուսը՝ ձերբակալվել: Երկուսն էլ կասկածվում են զինված խմբավորման անդամ լինելու համար:

Սպանվածի տանն ուժայինները հայտնաբերել են փոքրիկ լաբորատորիա, որտեղ պատրաստվել են պայթուցիկ նյութեր: Սպանվածը կիրառման համար պատրաստ հզոր ինքնաշեն պայթուցիկ է պահել այնտեղ, որն ուժայինները տեղում հասցրել են ոչնչացնել:

Կատարված գործողությունների ընթացքում ուժայինների և քաղաքացիականների թվում տուժածներ չեն եղել:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ուժային բոլոր կառույցների համար մեկնարկել էր հատուկ հակաահաբեկչական վարժանք: Ըստ սցենարի՝ ռուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության Կաբարդինո-Բալկարիայի մասնաճյուղը Նալչիկում շրջափակել էր զինյալների խումբը:  Ուժայինների խնդիրն էր ազատել հեռուստառադիոընկերության աշխատակիցներին և ոչնչացնել ահաբեկիչներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *