ՀՀ ՊՆ. «Ադրբեջանը խախտել է Վիեննայի 2011թ. Փաստաթուղթը և չի տեղեկացրել զորավարժության մասին»

Այսօր՝ հունիսի 20-ին, Հայաստանի Պն-ն հայտարարություն է տարածել հունիսի 19-ից Ադրբեջանում մեկնարկած լայնամասշտաբ զորավարժության մասին: Հայաստանյան կողմը հայտնում է, որ Ադրբեջանը խախտել է Վիեննայի 2011թ. Փաստաթուղթը և Նախիջևանի տարածքում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել Փաստաթղթի մասնակից երկրներին (այդ թվում՝ Հայաստանին): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը:

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

Նշենք, որ հունիսի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հունիսի 19–24-ին ադրբեջանական բանակն իրականացնելու է լայնամասշտաբ զորավարժություն սահմանամերձ շրջաններում, այդ թվում` Նախիջևանի տարածքում։ Զորավարժությանը ներգրավվելու են շուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 100 միավոր հրթիռահրետանային կայանք, 40 միավոր ավիատեխնիկա, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, 30 միավոր ՀՕՊ համակարգեր։ Վարժանքների մի փուլն անցկացվելու է նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում` ռազմանավերի ներգրավմամբ։

Ինչպես նշվում է Պն հաղորդագրության մեջ,

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են`
1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ,
2. ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ,
3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ,
4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն իրականացնող երկրները հազվագյուտ են:

Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:

ԱՀ-ն (Ադրբեջանի Հանրապետություն) ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությաբ ս.թ. հունիսի 19-ից 24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին:

Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել:

One response to “ՀՀ ՊՆ. «Ադրբեջանը խախտել է Վիեննայի 2011թ. Փաստաթուղթը և չի տեղեկացրել զորավարժության մասին»

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19–25 հունիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *