Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ զորավարժություն է սկսում սահմանամերձ շրջաններում և Նախիջևանում

Հունիսի 19–24-ին ադրբեջանական բանակն իրականացնելու է լայնամասշտաբ զորավարժություն սահմանամերձ շրջաններում, այդ թվում` Նախիջևանի տարածքում։ Զորավարժությանը ներգրավվելու են շուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 100 միավոր հրթիռահրետանային կայանք, 40 միավոր ավիատեխնիկա, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, 30 միավոր ՀՕՊ համակարգեր։

Վարժանքների մի փուլն անցկացվելու է նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում` ռազմանավերի ներգրավմամբ։ Այս մասին հունիսի 17-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

Զորավարժության հայտարարվող նպատակը «ժամանակակից համազորային մարտերի ընթացքում» զորամիավորումների հրամկազմի՝ ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի ղեկավարման ունակությունների, մարտական ներդաշնակման և զորամիավորումների փոխգործակցության որակների բարձրացումն է։

Իբրև նախանշվող վարժանքների յուրահատկություն նշվում է «պայմանական հակառակորդի ամուր պաշտպանության պարագայում [Ադրբեջանի ԶՈւ] սպառազինությունում առկա ամբողջ նոր ռազմական տեխնիկայի լայնածավալ օգտագործումը»։

Վարժանքների ընթացքում փորձարկվելու է ստորաբաժանումների՝ մարտական բարձրագույն պատրաստության բերման, վերադասավորման, ինչպես նաև մարտական և նյութատեխնիկական ապահովման խնդիրների իրականացումը։ Զորավարժության փուլերից մեկում կանցկացվեն մարտական կրակով վարժանքներ։

5 responses to “Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ զորավարժություն է սկսում սահմանամերձ շրջաններում և Նախիջևանում

  1. Suta. Inch zoravarzhutyun… Mecamashtab hardzakuma sksvum’ inchpes misht qnac en meronq…. Isk mer hamapatasxan (anmijapes’aranc ushacumneri) razmahardzakner@ patrast en tvyal orerin…..? Amerikayi zenqer u zorqer texakayeluc'( zoravarzhanqner kam apashtpanvelu npatakov Putinic’ )- Putin@ nuyn mashtabov zenq u zinvorner texakayec ir pashtpanutyan hamar…. Meronq arel en da?… Te nstel u nayum en et “zoravarzhutyun” kexc anvan tak taqnvac mecamashtab hardzakumnerin’ vori zhamanak arden boloris el parza vor menak enq u rus@ chi ognelu’ angam chi el pordzelu xarnvel… Ete patrast chen ays pahin meronq nranc hamapatasxan qanakin zenq ev zorqeri texakaymann hamapatasxan sahmannerum’ uremn sa mer verjn e…………

  2. Pingback: ՀՀ ՊՆ. «Ադրբեջանը խախտել է Վիեննայի 2011թ. Փաստաթուղթը և չի տեղեկացրել զորավարժության մասին» | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *