Անցկացվել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջի նիստը

Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ կառավարությունում անցկացվել է Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջի նիստը

ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջի նիստը

Նիստում ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի թեկնածությունը:

Հաջորդիվ Դավիթ Փախչանյանը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերության հետագա զարգացման, մասնավորապես «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը:

Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանձնաժողովի անդամներն իրենց նկատառումներն են ներկայացրել և հանդես են եկել առաջարկություններով:

Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է փաստաթուղթը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել հանձնաժողովին:

Նիստի ընթացքում հաստատվել են նաև Հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ենթահանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

  • Մեքենաշինության ենթահանձնաժողով — Էռնեստ Նազարյան, ՀՀ ԿԳՆ ԵՊՀ առաջատար գիտաշխատող, թաղանթների ձևավորման գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,
  • Ֆիզիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողով — Հրանտ Մաթևոսյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
  • Քիմիայի և կենսաբանության ենթահանձնաժողով — Լևոն Թավադյան, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողով — Վազգեն Մելիքյան, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԿԳՆ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
  • Նորարարական տեխնոլոգիաների ենթահանձնաժողով — Բագրատ Ենգիբարյան, «Ձեռնարկատիրական ինկուբատոր» հիմնադրամի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր:

 

One response to “Անցկացվել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջի նիստը

  1. Pingback: Նախատեսվում է հիմնադրել ՀՀ ԶՈւ գիտահետազոտական ինստիտուտ. նախագիծ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *