Վրաստանում ավարտվել է ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված դասընթացը

Այսօր՝ հունիսի 17-ին, Վրաստանում ավարտվել է զինված ուժերի ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված 3 շաբաթյա դասընթացը, որին մասնակցել է 10 զինծառայող: Դասընթացն անցկացրել են Լյուքսեմբուրգի զինված ուժերի մասնագետները: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավարտվել է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված դասընթացը

Ավարտվել է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված դասընթացը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դասընթացն անցկացվել է «Վրաստան-4» նախագծի շրջանակներում: Վերապատրաստման առաջին շաբաթվա ընթացքում զինծառայողներն անցել են տեսական դասընթաց, մյուս 2 շաբաթվա ընթացքում զինծառայողները գործնական պարապմունքներ են արել Վազիանի զորավարժարանում:

Ավարտվել է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված դասընթացը

Ավարտվել է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված դասընթացը

Դասընթացի ավարտին ներկա են եղել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Նիկոլոզ Աղլաձեն, ինժեներական բրիգադի հրամանատար, գնդապետ Գոչա Շավգուլիձեն, Վրաստանի ԶՈւ ԳՇ զորավարժությունների և ռազմական կրթության հրամանատար, գնդապետ Մալխազ Մակարաձեն:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում անցկացված դասընթացը մեկնարկել էր մայիսի 30-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *