Դաղստանում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում սպանվել են 7 զինյալ և 4 ուժային

Հունիսի 16-ին և 17-ին Դաղստանի 2 շրջաններում՝ Սուլեյման-Ստալսկի և Դերբենդի շրջաններում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ սպանվել է 11 հոգի, որից 4-ը հատուկջոկատային, 7-ը՝ զինյալ: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 16-ին Սուլեյման-Ստալսկի շրջանում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ, որի ընթացքում սպանվել էր 5 զինյալ և 1 հատուկջոկատային, ևս 3 ուժային վիրավորվել էր:

Հակաահաբեկչական գործողության ռեժիմը շարունակվել է նաև այսօր՝ հունիսի 17-ին՝ ընդգրկելով Դերբենդի շրջանը:

«Կովկասյան հանգույց» լրատվակայքի հաղորդմամբ՝ Դերբենդի շրջանում ոչնչացվել է այսպես կոչված «հարավային» զինված խմբավորման ղեկավար Հասան Աբդուլլաևը:

Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովին, զինված բախումների ժամանակ զոհվել է Դաշնային անվտանգության ծառայության 3 աշխատակից, մեկ հոգի էլ զոհվել է ներքին գործերի նախարարությունից: Հատուկ նշանակության ջոկատի 5 զինծառայող վիրավոր է:

Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ սպանված Հասան Աբդուլլաևը հայտնի է եղել «Աբու Յասիր» մականունով: Վերջինս ղեկավարել է մի շարք զինված խմբավորումներ և կապ է ունցել մի շարք հանցագործությունների հետ: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության տվյալներով էլ, Աբդուլլաևը հետախուզման մեջ է եղել 2009 թվականից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *