Դամասկոսը հայտնում է, որ Գերմանիայի հատուկ նշանակության ուժեր կան Քոբանիում, վերջինս հերքում է

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Քոբանիում, ամերիկացի և ֆրանսիացի զինվորականների հետ Գերմանիայի հատուկ նշանակության ուժեր կան: Այս մասին հունիսի 15-ին հայտնում է բրիտանական «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական «Սանա» գործակալությանը:

Դամասկոս

Դամասկոս

Նշվում է, որ Սիրիայի ԱԳՆ-ից հայտարարել են, որ «Սիրիան դա համարում է իր անկախության և ինքնիշխանության նկատմամբ ակնհայտ և չարդարացված ագրեսիա»:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է այդ տեղեկությունը, նշելով, որ Գերմանիայի հատուկ նշանակության ուժեր չկան Սիրիայում և չեն էլ եղել:

Բրիտանական «Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խումբ» (Syrian Observatory for Human Rights) ՀԿ-ն էլ հայտարարել է, որ «ֆրանսիացի հատուկ նշանակության ուժերը Քոբանիի մոտ իրենց համար բազա են սարքում»:

«Ռոյթերսը», հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարին, հայտնում է, որ նախորդ շաբաթ ֆրանսիացիներն աջակցել են Սիրիայի դեմոկրատական ուժերին շարժվել դեպի Մանբիջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *