ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներում մեկնարկել են հսկողական ստուգումներ

Հայաստանի զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերում առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում հունիսի 13-ին ԶՈւ ստորաբաժանումներում շարային ստուգատեսերի անցկացմամբ մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զինված ուժերում մեկնարկած ստուգումներ

Զինված ուժերում մեկնարկած ստուգումներ

Հսկողական ստուգումների նպատակն է գնահատել զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության, մարտական պատրատության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման վիճակը:

Տեսական և գործնական պարապմունքների միջոցով գնահատվելու են նաև ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, մարատավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման միջոցների համապատասխանության մակարդակը:

One response to “ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներում մեկնարկել են հսկողական ստուգումներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 12–18 հունիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *