ՌԴ և Թուրքմենստանի ՊՆ նախարարները քննարկել են Կասպից ծովում ռազմական համագործակցության հարցեր

Հունիսի 8-ին պաշտոնական այցով Թուրքմենստանում էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Վերջինս հանդիպել է այդ երկրում իր գործընկերոջ`գեներալ-գնդապետ Յայլըմ Բերդիևի հետ:  Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:

Կասպից ծովը տիեզերքից

Կասպից ծովը տիեզերքից

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, Կասպից ծովում ռազմական գործունեության և վստահության ոլորտում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Իգոր Կոնաշենկովը հայտնել է նաև, որ քննարկման ժամանակ հստակեցվել են ռազմական ոլորտում ռուս-թուրքմենական համագործակցության հեռանկարային ուղղությունները, համաձայնեցվել են Թուրքմենստանի զինված ուժերի ուժեղացման հարցերը:

«Առաջին հերթին սա վերաբերում է համատեղ զենքով և զինտեխնիակյով ապահովելուն, ռազմական կադրերի պատրաստմանը, օպերատիվ պատրաստության և տեղեկատվության փոխանակման գործունեությանը», — նշել է Կոնաշենկովը:

Հունիսի 9-ին էլ Շոյգուն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին:Կողմերը քննարկել են ահաբեկչական սպառնալիքներին վերաբերող հարցեր և այլն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *