ԱՄՆ-ում գիշերային թռիչքների ժամանակ իրար են բախվել 2 F-16 կործանիչ, օդաչուները փրկվել են

ԱՄՆ Հարավային Կարոլինայի Ազգային գվարդիայի ավիացիայի 2 միավոր F-16 կործանիչները բախվել են Ջորջիա նահանգի երկնքում գիշերային պայմաններում թռիչքներ անելու ժամանակ: Օդաչուները կարողացել են ժամանակին կատապուլտով դուրս թռչել: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, հայտնում է Հարավային Կարոլինայի Ազգային գվարդիայի ավիացիայի ֆեյսբուքյան էջը:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ

Նշվում է, որ ցամաքում տուժածների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվել: ԱՄՆ ռազմաօդային ուժերը կատարվածի վերաբերյալ արդեն հետաքննություն է սկսել:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 2-ին, ԱՄՆ-ում 1 օրվա մեջ կործանվել էին նաև F-18 կործանիչ-ռմբակոծիչ և F-16 կործանիչ: Այն ժամանակ F-18-ի օդաչուն զոհվել էր, իսկ մյուսինը՝ կարողացել փրկվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *