Դաղստանում ՌԴ զինված ուժերի ՀՌՇ-ի մոտոհրաձգային բրիգադի նորակոչիկները վարժանքներ են անում

Դաղստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձգային բրիգադում մեկնարկել են զինծառայողների պատրաստման անհատական դասընթացներ: Հատուկ ուշադրություն է դարձվելու գարնանային զորակոչի ժամանակ զորակոչված մոտ 900 զինծառայողի:  Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:

ՌԴ ԶՈւ զինծառայող Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքի

ՌԴ ԶՈւ զինծառայող
Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքի

Դաղստանի ուսումնավարժական «Դալնի» (Дальний) կենտրոնում, ինչպես նաև հատուկ հագեցած դասասենյակներում զինծառայողները պատրաստվում են մարտավարական, ինժեներական, կրակային, շարային, հատուկ, ֆիզիկական պատրաստության և քիմիական, կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության նորմատիվներ հանձնելու:
Վարժանքների ժամանակ զինծառայողները սովորում են օգտվել Տ-90Ա տանկից, «Տիգր» զրահամեքենայից, կապի և կրակի կառավարման համակարգերից:

Հիշեցնենք նաև, որ Դաղստանի լեռնային «Ադանակ» զորավարժարանում էլ հունիսի 6-ին մեկնարկել է ՌԴ զինված ուժերի Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի առանձին գումարտակների ինքնագնաց հրետանային մարտկոցների անձնակազմերի վարժանքներ: Ներգրավված է 50 զինծառայող և 15 միավոր «Նոնա» ինքնագնաց հետևակային համակարգ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *