ԱՄՆ-ում 1 օրում կործանվել են F-18 և F-16 ռազմական ինքնաթիռներ (ֆոտո/վիդեո)

Հունիսի 2-ին ԱՄՆ Թենեսի նահանգում ցուցադրական թռիչներ անելու ժամանակ կործանվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Կապույտ հրեշտակներ» (Blue Angels) ավիախմբի F-18 կործանիչ-ռմբակոծիչներից մեկը, օդաչուն զոհվել է: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնական կայքը:

Կործանված F-18 կործանիչ-ռմբակոծիչը

Կործանված F-18 կործանիչ-ռմբակոծիչը

Ըստ հաղորդագրության՝ ցուցադրական թռիչքի ժամանակ կործանիչ-ռմբակոծիչի վթարից հետո ավիախմբի մյուս ինքնաթիռները մի քանի րոպե հետո վայրէջք են կատարել: Քաղաքացիականներին կամ շինություններին վնաս չի հասցվել:
Ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ օդաչուի անձնական տվյալներն առաջիկա 24 ժամվա մեջ չի հայտարարվելու, տարվում է հետաքննություն:

Նույն օրը ևս մեկ միջադեպ է եղել ԱՄՆ այլ նահանգում: Կոլորադո նահանգում Ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել նաև Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման, կործանվել F-16 կործանիչ: Օդաչուն հասցրել է ժամանակին կատապուլտով դուրս թռչել: Միջադեպից մի որոշ ժամանակ անց Օբաման հանդիպել է թեթև վնասվածքներ ստացած օդաչուին, ծանոթացել առողջական վիճակին:
Նշենք, որ կործանված F-16-ը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ցուցադրական Thunderbirds էսկադրիլիայի կազմում է եղել:

One response to “ԱՄՆ-ում 1 օրում կործանվել են F-18 և F-16 ռազմական ինքնաթիռներ (ֆոտո/վիդեո)

  1. Pingback: ԱՄՆ-ում գիշերային թռիչքների ժամանակ իրար են բախվել 2 F-16 կործանիչ, օդաչուները փրկվել են | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *