Ղազախստանը հնարավոր է Ռուսաստանից ձեռք բերի 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ

Այսօր՝ հունիսի 2-ին, Ղազախստանում մեկնարկել է միջազգային չորրորդ KADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որն ընթանալու է մինչև հունիսի 5-ը: Ցուցադրության ժամանակ Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օկաս Սապարովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «Ղազախստանն այս տարի Ռուսաստանից 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռներ է ձեռք բերելու»: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանյան Մի-35Մ հարվածային ուղղաթիռը Նկարը՝ «Вертолеты России» կայքից

Ռուսաստանյան Մի-35Մ հարվածային ուղղաթիռը
Նկարը՝ «Вертолеты России» կայքից

Նույն օրը ռուսաստանյան «Սպուտնիկ» լրատվական գործակալության ղազախստանյան մասնաճյուղ «Новости-Казахстан» կայքը, հղում անելով Օկաս Սապարովին հայտնում է, որ Ղազախստանը Ռուսաստանից նախատեսում է գնել 4++ դասի Սու-35 կործանիչներ, բացի այդ արդեն կնքել է Մի-35Մ (Մի-24-ի խորը արդիականացումը) մարտական ուղղաթիռների ձեռքբերման համաձայնագիր:

«Ռուսաստանի Դաշնությունը մեր գործընկերն է: Տեխնիկայի և սպառազինության 80 տոկոսը, մանավանդ ուղղաթիռները, բերվում են Ռուսաստանից: [Սպառազինության ձեռքբերման] Նոր պլաններ միշտ էլ կան, մասնավորապես՝ Սու-35-ի, Մի-24-ի: Մի-35Մ մենք արդեն պատվիրել ենք, այս տարի 4 միավոր կստանանք»,— հավաստիացրել է Սապարովը:

Թե կոնկրետ քանի միավոր ուղղաթիռ է նախատեսում գնել Ղազախստանը, պաշտպանության նախարարի տեղակալը չի հստակեցրել, նշելով, որ այս տարի 4 միավոր կտրամադրվի:

Հավելենք, որ հունիսի 1-ին էլ «Вертолеты России» ուղղաթիռաշինական հոլդինգի գլխավոր տնօրենի՝ բիզնեսի զարգացման գծով տեղակալ Ալեքսանդր Շերբինինը հայտարարել է, որ Ղազախստանին Մի-35Մ ուղղաթիռները կտրամադրվեն մինչև այս տարվա վերջ:

«Այս ուղղաթիռների առաջին փոխանցումը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի միջոցով նախատեսված է մինչ տարվա վերջ: Ղազախստանն այժմ օգտագործում է Մի-24 ուղղաթիռներ, որոնց հիմքի վրա էլ մշակվել են Մի-35Մ ուղղաթիռները», — հայտնել է Շերբինինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

2 responses to “Ղազախստանը հնարավոր է Ռուսաստանից ձեռք բերի 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ

  1. Pingback: Ղազախստանը ՌԴ-ից գնել է 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ | Ռազմ.info

  2. Pingback: Ղազախստանը ստացել է Մի-35Մ ուղղաթիռների առաջին խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *