Լյուքսեմբուրգի ԶՈւ մասնագետները մարզում են Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներին

Այսօր՝ մայիսի 30-ին, Վրաստանի զինված ուժերի ինժեներական բրիգադի զինծառայողների համար մեկնարկել է ականազերծման վերապատրաստման դասընթաց, որը տևելու է առաջիկա 3 շաբաթը: Վերապատրաստումն անցկացնում են Լյուքսեմբուրգի զինված ուժերի մասնագետները: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լյուքսեմբուրգի ԶՈւ մասնագետները դասընթաց են անցկացնում վրաստանցի զինծառայողների համար

Լյուքսեմբուրգի ԶՈւ մասնագետները դասընթաց են անցկացնում վրաստանցի զինծառայողների համար

Նշենք, որ վարժանքներն անցկացվում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում: Առաջին շաբաթվա ընթացքում զինծառայողները կենտրոնանալու են դասընթացի տեսական մասի վրա, որից հետո 2 շաբաթ գործնական պարապմունքներն անցկացնելու են Վազիանի զորավարժարանում:

Դասընթացի մեկնարկին ներկա են եղել Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի հրամանատար, գնդապետ Գոչա Շավգուլիձեն և նրա տեղակալ, մայոր Սերգո Ախալաձեն:

Դասընթացն անցկացվում է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար

Դասընթացն անցկացվում է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար

One response to “Լյուքսեմբուրգի ԶՈւ մասնագետները մարզում են Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներին

  1. Pingback: Վրաստանում ավարտվել է ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված դասընթացը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *